Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օվրուչ քաղաքում տղամարդը պայթուցիկ սարք է պայթեցրել երկաթուղային կայարանում անձը հաստատող փաստաթղթի ստուգման ժամանակ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 12-ը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։ ՌԲԿ Ուկրաինայի աղբյուրի համաձայն՝ նռնակ է պայթեցվել, գրում է Current time-ը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները ստուգել են ուղևորների փաստաթղթերը, …

