Ճապոնիայում խոշոր հրդեհը 170 շենք է ոչնչացրել, մեկ մարդ զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Բոլորը

Ճապոնիայի հարավային ափամերձ քաղաքում հրդեհը ոչնչացրել է ավելի քան 170 շենք, մեկ մարդ մահացել է։ Ռազմական և հրշեջ ուղղաթիռները փորձում են մարել գրեթե կես դարի ընթացքում երկրի ամենամեծ քաղաքային հրդեհը, գրում է Reuters-ը։

Օդից արված կադրերում երևում են ավերակների վերածված տներ և ծխի խիտ ամպեր, որոնք բարձրանում են Օիտա քաղաքի Սագանոսեկի շրջանից։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակը տարածվել է նաև մոտակա անտառապատ լանջերին և ափից մեկ կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող անմարդաբնակ կղզում, հավանաբար, ուժեղ քամիների պատճառով։

Հրդեհը սկսվել է երեքշաբթի երեկոյան, այրվել է 48,900 քառակուսի մետր տարածք՝ մոտավորապես յոթ ֆուտբոլային դաշտի չափ, ինչի հետևանքով Տոկիոյից մոտ 770 կմ (478 մղոն) հարավ-արևմուտք գտնվող շրջանի 175 շենքերի բնակիչները ստիպված են եղել փախչել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ապաստարաններ։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը։

Հրդեհի պատճառը հետաքննվում է։ Տեղական լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնում են, որ մեկ մարդ մահացած է գտնվել, իսկ 50-ամյա մի կին հոսպիտալացվել է թեթև այրվածքներով։

«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր բնակիչներին, ովքեր տարհանվում են։ Կառավարությունը կտրամադրի առավելագույն հնարավոր աջակցությունը՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ»,- X-ում գրել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։

Շենքերի քանակը և կրակի օղակում հայտնված տարածքն այս հրդեհը դարձնում են Ճապոնիայում ամենամեծ քաղաքային հրդեհը 1976 թվականի Սակատայի հրդեհից ի վեր, չհաշված երկրաշարժի հետ կապված հրդեհները։

2016 թվականին Իտոիգավայի հրդեհը ոչնչացրել էր 147 շենք և հիմնահատակ ավերել շուրջ 40,000 քառակուսի մետր տարածք։ Զոհեր չէին եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի