Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը F-35-ներ կվաճառի Սաուդյան Արաբիային

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպմանը պաշտպանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կապակցությամբ՝ պնդելով, որ թագավորության փաստացի կառավարիչը «ոչինչ չի իմացել» սպանության մասին, գրում է France 24-ը։

Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան հավանություն են տվել քաղաքացիական միջուկային համաձայնագրին և F-35 ինքնաթիռների վաճառքին, միաժամանակ, Թրամփը փորձել է թաքցնել Washington Post-ի սյունակագրի սպանությունն ու մարմնի մասնատումը։

«Շատերը չէին սիրում այս պարոնին, որի մասին դուք խոսում եք։ Անկախ նրանից՝ դուք նրան սիրում էիք, թե չէիք սիրում, բաներ են տեղի ունեցել, բայց նա [արքայազնը] ոչինչ չգիտեր այդ մասին: Եվ մենք կարող ենք այդպես թողնել: Դուք պարտավոր չեք մեր հյուրին ամաչեցնել նման հարց տալով»,- Խաշոգջիի սպանության մասին սաուդյան միապետին ուղղված հարցին պատասխանել է Թրամփը։

Թրամփի մեկնաբանությունները հակասում են ԱՄՆ հետախուզության 2021 թվականի գնահատականին, որը եզրակացրել էր, որ արքայազն Մուհամմեդն է հրամայել սպանել Խաշոգջիին, որն իրականացվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Սաուդյան Արաբիայի իշխանություններն այնուհետ մեղադրել էին անօրինական գործակալներին:

Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների բանակցություններին, դրանց արդյունքներով երկու երկրները համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր են ստորագրել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ վավերացրել են «քաղաքացիական միջուկային էներգիայի համագործակցության համաձայնագիրը»՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միլիարդավոր դոլարների գործընկերության համար, որը կտևի տասնամյակներ։

Թրամփը նաև հաստատել է «պաշտպանական ապրանքների վաճառքի խոշոր փաթեթը», որը ներառում է F-35-ների «ապագա մատակարարումները»։ Նրանք նաև համաձայնել են կիսվել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներով՝ «միաժամանակ պաշտպանելով ամերիկյան տեխնոլոգիաները արտաքին ազդեցությունից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի