Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2024-ին 116.5 մլն դրամ շահույթ է ունեցել

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն նախորդ տարի արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ․ այս մասին նշվել է ընկերության 2024 թվականի տարեկան ժողովի ընթացքում, որը կայացել է նոյեմբերի 18-ին։

«Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։

2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։

Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։
2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ, ինչը շուրջ 10%-ով ավելի է 2023 թ․-ի ցուցանիշից։ Ավելին, պլանավորված շահույթը գերակատարվել է 16 մլն դրամով։

Տարեկան ժողովի ընթացքում անդարդարձ է կատարվել նաև մարզահամերգային համալիրի հիմնական ենթակառուցվածքների վերազինման գործընթացին․ մասնավորապես՝ հակահրդեհային և օդափոխության համակարգերի արդիականացման ընթացքին, տանիքի և այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման նախագծային աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև դեպի համալիր տանող աստիճանավանդակի և շատրվանային համալիրի վերակառուցման նախագծային փաթեթի ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրությունում։