Ֆիդանը հայտնել է՝ երբ Թուրքիան կկարգավորի հարաբերությունները ՀՀ-ի հետ և կբացի սահմանը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր քաղաքականության մասին։

«Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Մենք դա հայտարարել ենք նախապես։ Գլխավոր պատճառը, որ Հայաստանն այդքան ձգտում է տարածաշրջանում խաղաղության, այն է, որ մեզանից տեսնում է հարաբերությունների կարգավորման մտադրության մասին հայտարարություն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ իրենց համար կարևոր են  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը։

Ֆիդանը հայտարարել է, թե Անկարան չի ցանկանում սառեցված հակամարտություն Հարավային Կովկասում։

«Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք ամենակարևոր պատճառը, որի համար Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի: Հետևաբար, կա հավանականություն, որ մենք տարածաշրջանում կբախվենք սառեցված պատերազմի: Մենք դա չենք ուզում»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նշելով, որ երկու երկրները նախաստորագրել են համաձայնագիրը Վաշինգտոնում, Ֆիդանն ասել է, որ համաձայնագրում չի ներառվել երկու հիմնական բան․ մեկը «Զանգեզուրի միջանցքի հարցն է, երկրորդը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշ հարցեր»։ Նա հավելել է, որ երբ այս հարցերը լուծվեն և Ադրբեջանը ստորագրի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանային դարպասները Հայաստանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի