«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն անդրադարձել է օրերս տարածված տեսանյութին՝ նշելով, որ ոչ պատշաճ դիրքով ղեկին նստած վարորդն ազատվել է աշխատանքից։ «Հանգստյան օրերին մամուլում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր, ուզում եմ հայտնել հետեւյալը` տեսանյութը նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից»,- գրել …

