Ռոնալդուն եղել է Սպիտակ տանը և ծանոթացել Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ

Լուրեր

24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եղել է Սպիտակ տանը և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է ESPN-ը։

40-ամյա ֆուտբոլիստը Սպիտակ տանը մասնակցել է տոնական ընթրիքի՝ նվիրված Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի այցին։

Ռոնալդուն ծանոթացել է Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամների հետ։ ԱՄՆ նախագահի խոսքով, իր 19-ամյա որդի Բարոնը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի երկրպագու է և հիացած է եղել նրա հետ հանդիպումից։

«Բարոնն ու Կրիշտիանուն ծանոթացան։ Ինչպես երևում է, հիմա որդիս ավելի շատ է հարգում իր հորը միայն նրա համար, որ ես ծանոթացրի նրանց»,- ասել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը Ռոնալդուին նվիրել է Սպիտակ տան խորհրդանշական բանալին։

Տոնական ընթարիքին մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և մոլորակի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը։