Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակություններն «ընդհանուր համաձայնության» են եկել Ժնևի բանակցություններում քննարկված հրադադարի համաձայնագրի առանցքային դրույթների շուրջ։ «Մենք գնահատում ենք Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայացած արդյունավետ և կառուցողական հանդիպումները, ինչպես նաև նախագահ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու անսասան ջանքերը։ Մեր պատվիրակություններն ընդհանուր համաձայնության են եկել Ժնևում …

