Հարց եմ տալիս ԱԱԾ-ին՝ ո՞ր օրենքով գաղտնազերծեցիք հավաքագրված անձի տվյալները, պարտավոր եք պատասխանել․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրը խորհրդային տարիներին հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից։ Պատգամավորը պնդել է, որ հրապարակված փաստաթուղթը կեղծիք է և ներկայացրել է իր փաստարկները։

Մանուկյանը նշել է, որ հարցում է ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք նման բլանկներ գաղտնազերծվել են։

«Հարցրել եմ՝ քանի՞ հավաքագրված այսպիսի բլանկ է գաղտնազերծվել․․․ Խնդրել եմ տրամադրել ինձ բոլոր այդ գաղտնազերծվածների տվյալները․․․ Պատասխանն այն է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից որևէ նմանատիպ փաստաթուղթ չի գաղտնազերծվել։ Այսինքն՝ այս թուղթը, որը հրապարակվել է, սա չի կարող իրականություն լինել»,- հայտարարել է նա։

Մանուկյանը վերլուծել է հրապարակված փաստաթուղթը՝ պնդելով, որ դրանում առկա են ձևակերպումներ, որոնք հակասում են խորհրդային տարիներին գործող կարգերին։ Նա վկայակոչել է ՊԱԿ-ի նախագահ Չեբրիկովի 1983 թվականի հրամանը։

«Այստեղ գրված է ազգությունը, հետո՝ քաղաքացիությունը։ Այնինչ Չեբրիկովի հրամանով գրել է՝ սկզբից գրվում է ազգությունը, քաղաքացիությունը, հետո կրթությունը։ Այստեղ հակառակն է։ Ում կողմից է հավաքագրվել՝ «Հովհաննիսյան Վ»․․․Ո՞ր օրենքով է ԿԳԲ-ի սպայի անունը բացահայտվել»,- նշել է նա։

Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել իր բնորոշմամբ՝ կառուցվածքային անճշտությունների վրա․ «Գրված է «վարչություն», գրված է «5-րդ բաժին»։ Բաժանմունք չկա։ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն չկա։ Կա ևս մի բան՝ այս տառատեսակը, որ դուք տեսնում եք, սա «Արիալ» տառատեսակն է՝ համակարգչային տառատեսակ է։ 86 թվականին համակարգչային տառատեսակ չկար»։

Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ այս ամենը արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և ուղղված է եկեղեցու ու ընդդիմադիր գործիչների դեմ։

«Իշխանությունը սպասարկող քարոզչամեքենան, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որը այսօր տեղավորվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության լայնածավալ, տոտալ ֆաշիստական հարձակման մեջ, դիմում է բոլոր կեղծիքներին՝ հեղինակազրկելու, բարոյազրկելու համար»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքներին ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ համագործակցած լինելու վերաբերյալ՝ Մանուկյանը հիշեցրել է. «Դաշնակցությանը 134 տարվա ընթացքում մեղադրել են աշխարհի բոլոր մեղքերի մեջ… Դաշնակցությանը մեղադրել հակապետականության մեջ, դա ոչ միայն լկտիություն է, սուտ է, հերյուրանք է, դա ավելին է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան