Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ ՀԿԿ

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթող ճանաչվելուհամար կառուցապատողից Հյուսիսային պողոտայում 200 քմ մակերեսով բնակարան է կաշառք ստացել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կառուցապատող Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Կ.-ն իր օգտին գործողություն կատարելու համար դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ Լ. Ս.-ին, մինչ այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, ապա՝ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Լ. Ս.-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելությունը թաքցնելուն ու խեղաթյուրելուն։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն, ընդունելով իրեն պատկանող ընկերության կողմից Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթելու և կառուցապատման գործընթացին մասնակցելու Լ. Ս.-ի առաջարկը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագայում նույն տարածքում իր կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից որոշակի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել Լ. Ս.-ին:

Այնուհետև, խոստացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Լ. Ս.-ին փոխանցելու նպատակով, Ա. Կ.-ն նախաձեռնել է վերջինիս հետ փոխկապակցված անձի և տվյալ տարածքի սեփականատերերի միջև իրավունքի առուվաճառքի ձևական պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում Լ. Ս.-ին որպես կաշառք փաստացի տվել է Երևան քաղաքի Աբովյան, Արամի, Նալբանդյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի՝ ընդհանուր 200 քմ մակերեսով, առնվազն 22.872.000 ՀՀ դրամին համարժեք բնակարանի ձեռքբերման իրավունք:

Արդյունքում՝ 2014 թվականի հունիսի 16-ին, բնակարանի նկատմամբ գրանցվել է Լ. Ս.-ի հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը: Այդ կերպ Ա. Կ.-ի օժանդակությամբ փաստացի Լ. Ս.-ին պատկանող բնակարանն օրինական քաղաքացիաիրավական գործընթացների շղարշի ներքո օրինականացվել է:

Կաշառք տալու և փողերի լվացմանն օժանդակելու համար Ա. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ օրեր առաջ  Factor TV-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ երրորդ նախագահի եղբորը  նոր մեղադրանք է առաջադրվել։  Լյովա Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը, հետախուզման մեջ է արդեն 6 տարի։

Սարգսյանը դեսպան է եղել Սիրիայում 1998-2004 թվականներին, համատեղության կարգով դեսպան է աշխատել նաև Հորդանանում՝ 2000-2005 թվականներին։ Նոր մեղադրանքում ասվում է, որ դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ, սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել։