Նոր մեղադրանք՝ Լյովա Սարգսյանին․ ինչ գործով է անցնում երրորդ նախագահի կրտսեր եղբայրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Լյովա Սարգսյան․ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը․ հետախուզման մեջ է արդեն 6 տարի։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ երրորդ նախագահի եղբորը  նոր մեղադրանք է առաջադրվել։  

Սարգսյանը դեսպան է եղել Սիրիայում 1998-2004 թվականներին, համատեղության կարգով դեսպան է աշխատել նաև Հորդանանում՝ 2000-2005 թվականներին։ Նոր մեղադրանքում ասվում է, որ դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ, սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել։

«․․․Լյովա Սարգսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա խոչընդոտներ վերացնելու եղանակով Կարագուլյանն օժանդակել է Լյովա Սարգսյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելիությունը թաքցնելուն և խեղաթյուրելուն»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։

Մեղադրանք է առաջադրված թե՛ Սիրիահայ գործարարին, թե՛ Լյովա Սարգսյանին։  Գործը դատարանում է։  Սերժ Սարգսյանի եղբոր  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավը։ Բայց իրավապահներին նրա գտնվելու վայրը հայտնի չէ, հետախուզում են։

Ավեդիս Կարագուլյանի անունն առաջին անգամը չէ, որ շրջանառվում է տարբեր քրեական գործերում։ «Ավո ՖՄՀ» կառուցապատող ընկերության սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Հյուսիսային պողոտայի 14 սեփականատերերի գործով։ Տուժողները պնդում են՝ գործարարը խաբեությամբ և խարդախությամբ համաձայնության է եկել գնահատող կազմակերպության հետ, և քաղաքացիների գույքերը շուկայականից մի քանի անգամ էժան են գնահատել։ 

Կարագուլյանը նաև Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատողն է եղել։ Նրա մասով գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ 

Իսկ Լյովա Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Հյուսիս-Հարավ»-ի ավտոմայրուղու կառուցման ընթացքում կատարված չարաշահումների գործով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, բայց նա արդեն անհետացել էր իրավապահների տեսադաշտից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան