Փաշինյանը Պուտինի հետ խոսել է «Թրամփի երթուղու» կառուցման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է  Երևանի և Վաշինգտոնի միջև կառուցողական բանակցությունների մասին «Թրամփի երթուղու» կառուցման վերաբերյալ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի  հետ։

«Մենք այժմ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP ճանապարհի շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի և իմաստալից փոփոխություններ են մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու այս բոլոր հարցերը»,- ասել է  Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի հայ-ռուսական հարաբերությունների համար։

«Ինչպես մենք խոսել ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցի ժամանակ՝ ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին խաղաղության գործընթացում ցուցաբերած աջակցության համար։

«Մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար»,- նշել է  Փաշինյանը։

Միաժամանակ, նա պատմական իրադարձություն է անվանել այն փաստը, որ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով գնացքներ են սկսել ժամանել Հայաստան։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում մի քանի այլ երկաթուղային հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է, և մանրամասնել, որ դրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանը Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի հետ։

«Բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ դեռևս որևէ քաղաքական որոշում կա այս երկաթուղիները բացելու վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասել է այն կետին, երբ անհրաժեշտ է նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնել»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի