Իրանի բանակի ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանն իրանցի ժողովրդի դեմ թշնամական հռետորաբանության սրացումը համարում է սպառնալիք, և անպատասխան չի թողնի դրա շարունակությունը։ Mehr-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին այս մասին ասել է բանակի հրամանատարաշտաբային համալսարանի 86-րդ կուրսի ուսանողների առջև ունեցած ելույթում։ Հաթամին ներկայիս համաշխարհային ժամանակաշրջանը բնութագրել է որպես «նոր համաշխարհային կարգի ձևավորման» …

