Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Մրցանակը շնորհվել է Մերի Բրանկովին, Ֆրեդ Ռամսդելին և Շիմոն Սակագուչիին։ Այս մասին հայտնում է X միկրոբլոգում Նոբելյան մրցանակի պաշտոնական էջը։ Նշվում է, որ մրցանակը նրանց է շնորհվել «ծայրամասային իմունային տոլերանտության վերաբերյալ հայտնագործությունների համար»։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը 2024 թվականին շնորհվել էր Վիկտոր Ամբրոզին …

