Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։ Այս մասին հայտնում է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական …

