Իրանի նախագահը կոչ է արել կառավարությանը՝ լսել ցուցարարների «օրինական պահանջները»

Լուրեր

29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահը կոչ է արել երկրի կառավարությանը՝ լսել ցուցարարների «օրինական պահանջները»՝ Թեհրանում խանութպանների կողմից տնտեսական դժվարությունների դեմ մի քանի օր տևած ցույցերից հետո։ Այս մասին գրում են իրանական պետական ​​լրատվամիջոցները ,փոխանցում է France 24-ը։

Երկուշաբթի մայրաքաղաքի վաճառականները երկրորդ օրն անընդմեջ փակել էին իրենց խանութները՝ այն բանից հետո, երբ Իրանի ազգային արժույթը ոչ պաշտոնական շուկայում նոր ցածրակետի էր հասել։ Կիրակի ԱՄՆ դոլարը վաճառվում էր մոտ 1,42 միլիոն ռիալով, ինչն արժեզրկում է մեկ տարի առաջվա 820,000 ռիալի համեմատ։ Միաժամանակ, եվրոն մոտեցել է 1,7 միլիոն ռիալի։

Իրանի գլխավոր դատավոր Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին կոչ է արել «արագ պատժել արժույթի տատանումների համար պատասխանատուներին»։

Կառավարությունը նաև հայտարարել է Կենտրոնական բանկի կառավարչի փոխարինման մասին։

«Նախագահի որոշմամբ՝ Աբդոլնասեր Հեմմատին կնշանակվի Կենտրոնական բանկի կառավարիչ»,- X-ում գրել է նախագահական աշխատակազմի հաղորդակցության պատասխանատու Մեհդի Տաբատաբային։

Հեմմատին էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարարն է, որը մարտին խորհրդարանի կողմից պաշտոնանկ էր արվել ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով։

Կիրակի Փեզեշքիանը խորհրդարանին ներկայացրել է հաջորդ տարվա բյուջեն՝ խոստանալով պայքարել գնաճի դեմ։ Դեկտեմբերին, պաշտոնական վիճակագրության համաձայն, տարեկան գնաճը կազմել է 52 տոկոս։ Սակայն այս ցուցանիշը դեռևս զգալիորեն ցածր է գների աճի տեմպից, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի