Իրանում խանութպանները բողոքի ակցիա են անցկացնում՝ արժույթի ռեկորդային ցածր անկման պատճառով

Լուրեր

29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
Բոլորը

Իրանցի առևտրականներն ու խանութպանները երկրորդ օրն է՝ բողոքի ցույցեր են անցկացրել այն բանից հետո, երբ երկրի արժույթը կտրուկ նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր ռեկորդային ցածր մակարդակի, գրում է France 24-ը։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ են Թեհրանի կենտրոնում գտնվող Սաադի փողոցում, ինչպես նաև Թեհրանի գլխավոր Մեծ շուկայի մոտ գտնվող Շուշ թաղամասում։ Վաճառականները AP-ին պատմել են, որ փակել են իրենց խանութներն ու մյուսներին հորդորել՝ նույնն անել։

Կիրակի բողոքի ցույցերը սահմանափակվել են Թեհրանի կենտրոնում գտնվող երկու խոշոր շարժական շուկաներով, որտեղ ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել։

Դեկտեմբերի 28-ին Իրանի ռիալը կտրուկ անկում է գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 1,42 միլիոն ռիալի։ Երկուշաբթի այն վաճառվել է մեկ դոլարի դիմաց 1,38 միլիոն ռիալով։

Պետական ​​վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերին գնաճի մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մինչև 42,2%, ինչը 1,8%-ով ավելին է նոյեմբերի համեմատ։ Վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ սննդամթերքի գները, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճել են 72%-ով, իսկ առողջապահական և բժշկական ապրանքներինը՝ 50%-ով։ Շատ քննադատներ այս մակարդակը համարում են մոտեցող գերինֆլյացիայի նշան։

Իրանական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ կառավարությունը նախատեսում է բարձրացնել հարկերը մարտի 21-ին սկսվող իրանական նոր տարում, ավելի մեծ մտահոգություն են առաջացրել։

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հրաժարական է տվել, քանի որ երկիրը պայքարում է ռիալի անկման և բարձր գնաճի դեմ, հաղորդել է «Նուրնյուզ» գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի պաշտոնյայի։

Ֆարզինը Կենտրոնական բանկը ղեկավարում էր 2022 թվականի դեկտեմբերից: Նրա հրաժարականը կքննարկի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի