Պեսկովը հայտարարել է, թե Պուտինի նստավայրի վրա «հարձակման փորձն» «ահաբեկչություն» է՝ ուղղված Թրամփի դեմ 

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի վրա «հարձակման փորձն» անվանել է «բանակցային գործընթացը խափանելուն ուղղված ահաբեկչական գործողություն», գրում է Meduza-ն։

«Դա ուղղված է ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի դեմ, այլև կցանկանայի հիշել Զելենսկիի Սուրբ Ծննդյան ուղերձը և այն  խոսքերը, որն ասում էր Պուտինի հասցեին։ Այն ուղղված է նաև Թրամփի դեմ, որի նպատակն է խափանել նախագահ Թրամփի ջանքերը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հայտարարել էր նախորդ օրը։ Նա հարձակման հաստատում չի տրամադրել։

Խոսելով այս մասին՝ Պեսկովն ասել է․ «Զելենսկին փորձում է հերքել դա, և շատ արևմտյան լրատվամիջոցներ, խաղալով Կիևի ռեժիմի հետ, սկսում են թեման տարածել, թե դա տեղի չի ունեցել։ Սակայն սա լիովին խելագար պնդում է։ Սա անօդաչու թռչող սարքի հարված էր, որը, ՀՕՊ համակարգի լավ համակարգված աշխատանքի շնորհիվ, խոցվել և չեզոքացվել է։ Ինչ վերաբերում է բեկորներին, չեմ կարող ասել։ Դա ավելի շատ մեր զինվորականների գործն է»։

Լավրովի նման՝ Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինային Պուտինի նստավայրի վրա հարձակման համար, նաև կխստացնի իր բանակցային դիրքորոշումը։

Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը «հորինել է այս պատմությունը»՝ «հետագա հարձակումների համար պատրվակ և կեղծ արդարացում ստեղծելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի