Ուկրաինայի հետ հակամարտությունը լուծելու՝ Թրամփի փորձից արագ և հստակ հաջողություն անհնար է, Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի Մոսկվա այցը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր առաջարկների փաթեթով։ Ֆեսենկոյի կարծիքով՝ Պուտինը կարող է Ուիթկոֆի հետ հանդիպմանը նոր պահանջներ ներկայացնել փորձել երկարաձգել բանակցությունները, միաժամանակ, ձգտելով …

