ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով փակվել է արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի նախագահական վարչությունը՝ «նախագահի աշխատակազմի աշխատանքը օպտիմալացնելու նպատակով»։ Դրա փոխարեն, աշխատակազմում կստեղծվի ռազմավարական գործընկերության և համագործակցության բաժին։ The Insider-ն իր անդրադարձում արձանագրում է, որ Կրեմլին չի հաջողվել խթանել այսպես կոչված «մեղմ ուժը» նախկին ԽՍՀՄ երկրներում, և դա զարմանալի չէ. կառույցի գումարը վատնվել …

