Հայաստանի 1992-93 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, տրանսպորտային միջանցքների շուրջ ընթացող աշխարհաքաղաքական պայքարին և Հայաստանի՝ այդ գործընթացներից դուրս մնալու ռիսկերին։ Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար առաջնայինը Կենտրոնական Ասիայի երկրները դեպի արևմտյան շուկաներ դուրս բերելն է՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս համատեքստում նա կարևորել է «Թրամփի …

