Արման Ծառուկյանի ու Շառա Բուլետի երևանյան մենամարտում հաղթող չեղավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կարիերայում առաջին մենամարտն անցկացրեց Հայաստանում։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած Hype Fighting մրցաշարի գլխավոր մենամարտում Ծառուկյանը մրցեց UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ Գրանցվեց ոչ-ոքի։

Մարտիկները մրցեցին գրեփլինգի կանոններով (առանց հարվածների)՝ 84 կգ քաշային կարգում։ Անցկացվեց 1 ռաունդ՝ 6 րոպե տևողությամբ։ Ծառուկյանը մի քանի անգամ գցեց Բուլետին, սակայն չհաջողվեց ստիպել մրցակցին հանձնվել։ Մարզահամերգային համալիրի տրիբունաները լեփ-լեցուն էին, ներկա էր շուրջ 8000 երկրպագու։

Մենամարտից հետո Արման Ծառուկյանը Երևանում բնակարան նվեր ստացավ։

Hype Fighting մրցաշարին մասնակցած մյուս բոլոր հայ մարտիկները հասան հաղթանակի։ Նրանց թվում էին Արման Ծառուկյանը (այլ մարտիկ), Արմեն Ատաևը, Վահե Սարուխանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ռոման Քալաշյանը, Գենադի Մակարյանը, Դավիթ Խաչատրյանը և Լենդրուշ Հակոբյանը։

Մենամարտի նախօրեին 29-ամյա Ծառուկյանը խոստացել էր, որ պարտվելու դեպքում Շառա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում։ Ռուսաստանցի մարտիկն էլ նշել էր, որ եթե պարտվի, իր ձեռքի ժամացույցը կնվիրի մրցակցին։

UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և 14-րդն է դասակարգման աղյուսակում։ 31-ամյա ռուսաստանցին խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Հայ մարտիկը հաճախ է անցկացնում գրեփլինգի մենամարտեր, նախորդը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Գրեփլինգի կանոններով մարտիկներին չի թույլատրվում հարվածել իրար։