Տաշիր քաղաքին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության։ 18-ամյա երտասարդ է մահացել․ հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ժամը 15։39-ին կտրած-ծակած վերքերով մահացած վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սարչապետ գյուղի բնակիչ 18-ամյա Տիգրան Դ․-ն։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, …

