Կայծակնային շախմատ ԱԱ․ Կարլսենի 9-րդ տիտղոսն ու հայ շախմատիստների արդյունքները

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոհայում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը։

Թայ-բրեյքի եզրափակիչում շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնը հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարն 9-րդ անգամ է դարձել կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն։ Ավելի վաղ Կարլսենը նվաճել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնության տիտղոսը։

Կայծակնային շախմատի ԱԱ-ի 14-րդ խաղափուլում Մագնուս Կարլսենին տեխնիկական պարտություն էր գրանցվել Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանի դեմ պարտիայում։ Հայ գրոսմայստերը 12 միավորով գրավել է 26-րդ տեղը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Արամ Հակոբյանը, որը 19 հնարավորից վաստակել է 12.5 միավոր ու զբաղեցնել 18-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը գրավել է 57-րդ տեղը (11 միավոր), Շանթ Սարգսյանը՝ 98-րդ (10 միավոր), Մամիկոն Ղարիբյանը՝ 149-րդ (9 միավոր), Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 161-րդ (9 միավոր), Էմին Օհանյանը՝ 166-րդ (9 միավոր), Արթուր Դավթյանը՝ 175-րդ (8,5 միավոր)։

Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 64 երկրի 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստեր:

Կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը։ Հայ շախմատիստուհին 15 հնարավորից վաստակել է 8.5 միավոր ու գրավել 38-րդ տեղը, ինչպես նաև հաղթել է չեմպիոնի տիտղոսը նվաճած Բիբիսարա Ասաուբաևային: Լիլիթ Մկրտչյանը 8 միավորով 60-րդն էր, Մարիամ Մկրտչյանը (72-րդ տեղ) և Սուսաննա Գաբոյանը (76-րդ տեղ) վաստակել են 7,5-ական միավոր։