Մագնուս Կարլսենը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն, հայ շախմատիստների արդյունքները

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Դոհայում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը։

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնը 13 հնարավորից վաստակել է 10,5 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, եռյակը եզրափակել է հնդիկ Արջուն Էրիգայսին, որոնք հավաքել են են 9,5-ական միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են Շանթ Սարգսյանը (38-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (51-րդ տեղ), որոնք վաստակել են 8-ական միավոր։

Արամ Հակոբյանը (80-րդ տեղ) և Ռոբերտ Հովհաննիսյանը (81-րդ տեղ) հավաքել են 7-ական միավոր, Ռոբերտ Փիլիպոսյանը (119-րդ տեղ) ու Արթուր Դավթյանը (139-րդ տեղ)՝ 6,5-ական, Էմին Օհանյանը՝ 5,5, Մամիկոն Ղարիբյանը՝ 5։

Կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։ Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը գրանցել է Լիլիթ Մկրտչյանը, որը 7 միավորով զբաղեցրել է 29-րդ տեղը:

Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը, որին ևս Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն։