Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին գլխավորել Ուկրաինայի նախագահի աշխատակազմը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Անդրեյ Երմակը զբաղեցրել է այս պաշտոնը մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջը։ Նա հրաժարական էր տվել «Էներգոատոմ» ընկերության՝ Ուկրաինայի բոլոր ատոմակայանների օպերատորի շուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Կիրիլ Բուդանովը ղեկավարում է Ուկրաինայի հետախուզությունը 2020 թվականից։ Նրան …

