Իրանի կառավարությունը ծրագրում է ջուր գնել հարևան երկրներից՝ դիմակայելու համազգային երաշտին, գրում է DPA գործակալությունը։ «Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք կգնենք այն»,- «Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ ասել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Ըստ հրապարակման՝ Իրանի հարևանների մեծ մասը, այդ թվում՝ Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանի սահմանային շրջանները, նույնպես տառապում են երաշտից և ջրի …

