Զելենսկին ու Մեդվեդևը Մադուրոյին գերեվարելուց հետո ԱՄՆ-ի ուշադրությունը փոխադարձաբար հրավիրել են Ուկրաինայի ու Ռուսաստանի ղեկավարների վրա

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, որի հետևանքով գերի են վերցվել և արտաքսվել նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը․ գրում է meduza.io-ն։

«Դե, ի՞նչ կարող եմ ասել։ Եթե բռնապետերի հետ կարելի է այսպես վարվել, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները գիտի ինչ անել հաջորդիվ», – հեգնանքով ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկին չի նշել, թե ում է նկատի ունեցել, սակայն ուկրաինական լրատվամիջոցները եզրակացրել են, որ նա ակնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Զելենսկու այս հայտարարությանը պատասխանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Վաշինգտոնը կարող է կրկնել Կիևում այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, իսկ «Ուկրաինայի դեպքում դրա համար հիմքերը շատ ավելի մեծ կլինեն»․ գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին  ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «գերեվարվել ու արտաքսվել են երկրից»՝ հաստատելով, որ ԱՄՆ ուժերը «լայնածավալ հարված» են հասցրել Կարակասին

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի