Այաթոլլահ Խամենեին պլանավորում է փախչել Մոսկվա․ The Times

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այաթոլլահ Խամենեին պլանավորում է փախչել Մոսկվա․ հաղորդում է The Times-ը՝ հղում անելով հետախուզական զեկույցին:

Զեկույցը ենթադրում է, որ եթե իր ուժերը չկարողանան ճնշել այլախոհությունը, ապա այաթոլլահ Ալի Խամենեին կարող է միանալ Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադին Ռուսաստանի մայրաքաղաքում։

Թերթը հաղորդում է, որ 86-ամյա Խամենեին նախատեսում է լքել Թեհրանը՝ իր 20 օգնականների և ընտանիքի անդամների ուղեկցությամբ, եթե տեսնի, որ բանակը և անվտանգության ուժերը դասալքում են ու անցնում են ցուցարարների կողմը։

«Բ պլանը» նախատեսված է Խամենեիի և նրա մերձավոր շրջապատի, այդ թվում՝ նրա որդու և ժառանգորդ Մոջթաբայի համար», – թերթին ասել է հետախուզական աղբյուրը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր էին սկսվել իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունն են գների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ապա ԱՄՆ-ը օգնության կհասնի։

Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր էր համարել իրանցի ցուցարարներին օգնելու մասին Թրամփի հայտարարությունը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի