Երգիչ Հարութ Փամբուկչյանը գեղեցիկ, համով-հոտով համերգ է խոստանում պետության կողմից ֆինանսավորվող «Ֆեստիվառ» երաժշտական նախագծի շրջանակներում։ Առաջին հայացքից ոչ մի խնդիր, եթե չնայենք համերգի ամսաթվին՝ սեպտեմբերի 13։ 2022-ին հենց այդ օրը ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, 224 զոհ տվեց, օկուպացվեցին ինքնիշխան տարածքներ։ …

