Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ. Հաջիև

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցույց է տվել իր հավատարմությունը Ադրբեջանի խաղաղության օրակարգին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` The Washington Times-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հոդվածում, որը լուսաբանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ փոփոխման չեղարկմանն ուղղված քայլերը, պաշտոնական Բաքվի հարաբերությունները Մոսկվայի հետ և Ադրբեջանի կապերը Իսրայելի հետ, մեջբերվում է Հաջիևի խոսքերը, որը նշում է, որ ԱՄՆ նախագահի անհապաղ արձագանքը խաղաղության օրակարգին արժանի է բարձր գնահատականի։

Հաջիևը ընդգծել է, թե իբր 907-րդ բաժնի գոյությունն ինքնին խոչընդոտում է խաղաղությանը.

«Երկու երկրներն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը, ինտենսիվ աշխատում են խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, Կոնգրեսում որոշ մարդիկ ներկայացնում են բացարձակապես ոչ անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որը խտրականություն է սերմանում», – նշել է Հաջիևը:

Նա նաև հայտարարել է, որ Բայդեն-Բլինքենի վարչակազմը վնասել է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին։

Հաջիևը ասել է,որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ջերմացած ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կտրուկ հակադրվում են նախորդ վարչակազմի մոտեցմանը։

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ Հաջիևը նշել է նավթամթերքի արտահանումը և հացահատիկի Հայաստան տարանցման համար ստեղծված պայմանները։

«Դա կարող է խորհրդանշական թվալ, բայց խորհրդանշականից այն կողմ կան իսկապես կարևոր աշխարհաքաղաքական նրբերանգներ։ Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ», – հայտարարել է Հաջիևը`հավելելով.

«Մենք ունենք ավելի ուժեղ հանձնառություն մեր խաղաղության օրակարգին և ունենք Թրամփի վարչակազմի լիակատար աջակցությունը»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի