Երևանի քաղաքապետարանն այսօր ապամոնտաժման աշխատանքներ էր իրականացնում Արամի 64 շենքին հարակից հատվածում։ Քանդեցին մետաղյա ավտոտնակներ ու այլ կոնստրուկցիաներ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանն ասաց՝ քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա են գործում և ապամոնտաժում են բոլոր ինքնակամ շինությունները։ Բնակիչներն էլ, որոնք տարիներ շարունակ օգտագործել էին ավտոտնակները, բողոքում և խնդրում էին, …