Հուլիսի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Իրավապահ կառույցից հայտնում են, որ նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»,- հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։