Թրամփը զորքերը դուրս է բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Պորտլենդից

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը Ազգային գվարդիան դուրս է բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Պորտլենդից, սակայն սոցիալական ցանցերում իր գրառման մեջ հավելել է, որ դաշնային ուժերը «կվերադառնան», եթե հանցագործությունների մակարդակը բարձրանա: Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ազգային գվարդիան դուրս ենք բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Պորտլենդից, չնայած այն հանգամանքին, որ հանցագործությունն այս քաղաքներում զգալիորեն նվազել է այս հոյակապ հայրենասերների ներկայության շնորհիվ, և միայն դրա շնորհիվ»,-գրել է Թրամփը:

Այս երեք քաղաքների և համապատասխան Նահանգների կառավարությունները վերահսկում են դեմոկրատները: Նրանք Թրամփի վարչակազմին մեղադրում են դաշնային լիազորությունները չարաշահելու և հիմնականում խաղաղ ակցիաների ժամանակ բռնության առանձին դեպքերը դիտավորյալ չափազանցնելու մեջ՝ զորքերի մուտքն արդարացնելու համար:

Թրամփը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի զորքեր կամ նույնիսկ բանակային ստորաբաժանումներ մեգապոլիսներ ուղարկելը անհրաժեշտ էր հանցավորության դեմ պայքարելու և դաշնային գույքն ու անձնակազմը ցուցարարներից պաշտպանելու համար:

«Մենք կվերադառնանք, հնարավոր է՝ բոլորովին այլ և ավելի ուժեղ ձևով, երբ հանցագործությունը նորից սկսի աճել, դա միայն ժամանակի հարց է»,- հավելել է նախագահը։

Վերջին ամիսներին Թրամփը զորքեր է մտցրել նաև Մեմֆիս, Նոր Օռլեան և Վաշինգտոն։ Այդ քաղաքներն իր գրառման մեջ նախագահը չի նշել։ Առնվազն դաշնային մայրաքաղաքում զորքերը շարունակում են պարեկել փողոցները, հաղորդում են BBC-ի թղթակիցները:

Անցյալ շաբաթ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Թրամփը չի կարող զորքեր օգտագործել Չիկագոյում՝ առանց Իլինոյսի կառավարության համաձայնության:

Դատավորները, որոնք քննում են քաղաքային իշխանությունների կողմից զորքերի տեղակայման հետ կապված հայցերը, որոշում են կայացրել , որ նախագահի վարչակազմը գերազանցել է իր լիազորությունները և չեն գտել ապացույցներ, որոնք հաստատում են զորքերի օգտագործման անհրաժեշտությունը։