Ամանորը՝ ծառայության մեջ․ պայմանագրային զինծառայողների մաղթանքները 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Ամանորի նախաշեմին Factor TV-ն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ պայմանագրային զինծառայողները կիսվել են իրենց մտքերով, զգացողություններով և բարեմաղթանքներով՝ 2026 թվականը դիմավորելով ծառայության մեջ։

Պայմանագրայինները նշում են՝ ծառայության ընթացքում Ամանորը բոլորովին այլ է․ զգացմունքներն ավելի անկեղծ են, իսկ պատասխանատվության զգացումը՝ ավելի խորը։

«Ծառայության Ամանորը տարբերվում է, զգացմունքներն անկեղծ ու ավելի խորն են։ Համեմատելու չէ, բառերով նկարագրելու էլ չէ։ 2026-ը թող լինի մեր ամբողջ ազգի միասնական նպատակների իրականացման տարի։ Լինենք համախմբված, և մեր նպատակները լինեն անկոտրում»,- ասում է պայմանագրային զինծառայող Աննա Ղազարյանը։

19-ամյա պայմանագրային Կարինե Միրոյանն ամանորյա իր մաղթանքում շեշտում է խաղաղության կարևորությունը։

«Ամանորյա մաղթանքը որպես զինծառայող՝ միայն խաղաղությունն է հայրենիքիս՝ Հայաստանի սահմանին և դիրքերին»,- նշում է նա։

Կապիտան Աննա Վարդանյանն իր հերթին ընդգծում է, որ Նոր տարին, նախևառաջ, ներքին վիճակ է՝ անկախ ծառայության վայրից։

«Ես ամեն Նոր տարվա հետ նորովի եմ հավատում հրաշքներին և վստահ եմ, որ իմ մտքի ուժը կարողանում է ինձ առաջ մղել։ Բնականաբար, այդ տեսանկյունից բոլորովին կապ չունի, թե ես որտեղ եմ դիմավորում Նոր տարին։ Նոր տարին՝ որպես տրամադրություն, որպես շունչ, մշտապես իմ ներսում է։ Շատ հանգիստ եմ դիմավորում Նոր տարին այստեղ՝ զորամասում, ինչպես անցած, այնպես էլ այս տարի։ Մենք պետք է ժամանակակից մարտահրավերներին համահունչ մեծ քայլերով առաջ գնանք՝ ի շահ պետականության, ի շահ մեր բանակի կարողանանք լինել օգտակար, կարողանանք լինել մարդ և մնալ մարդ»,- նշում է կապիտան Աննա Վարդանյանը։

Պայմանագրային զինծառայողների խոսքով՝ ծառայության մեջ Նոր տարին դիմավորելը ևս մեկ անգամ ընդգծում է միասնության, հավատքի և պատասխանատվության արժեքը՝ հանուն երկրի և բանակի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան