Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: Սիրելի՜ քաղաքացիներ, Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք …

