Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի պետական բյուջեով պետական պահպանության ծառայությանը տրամադրված միջոցներից տնտեսված 4 մլն 161 հազար դրամն ուղղել վարչական շենքում առանձնացված արխիվային սենյակի կահավորմանը։ «Պետական պահպանության ծառայություններ» և «Տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրերից տնտեսված գումարները կծառայեն արխիվային սենյակի կահավորմանը։ Նախահաշվով նախատեսված է ձեռք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ՝ այդ թվում՝ դարակաշարեր և ճաղավանդակներ։ Գումարը վերաբաշխելու նախագիծն …