Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթն ընդունվեց ձայների 62 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել: Ըստ կանխատեսումների՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 933 մլրդ դրամ՝ աճելով 5,4 տոկոսով: …

