Վենեսուելայի նախագահին տեղափոխել են Բրուքլինի քննչական մեկուսարան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնց ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները բերման էին ենթարկել Կարակասում, տեղափոխվել են Նյու Յորք, հաղորդում է CNN-ը։

Վենեսուելայից նրանց դուրս էին բերում ամերիկյան «Իվոջիմա» ուղղաթիռակիր նավով։ Հունվարի 3-ի երեկոյան ՀԴԲ ինքնաթիռը նրանց տեղափոխել է Նյու Յորքի նահանգում գտնվող Ստյուարտ ավիաբազա։ Այնտեղից Մադուրոյին և նրա կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Մանհեթեն՝ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կենտրոնակայան, որտեղ նրանց կենսաչափական տվյալները վերցվել են։

Դրանից հետո ամուսիններին տեղավորել են Բրուքլինի դաշնային քննչական մեկուսարան։

Սպիտակ տունը հրապարակել է տեսանյութ, որտեղ Մադուրոն ձեռնաշղթաներով քայլում է միջանցքով՝ DEA-ի գործակալների ուղեկցությամբ։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես նա անգլերեն ասում է. «Բարի երեկո։ Շնորհավոր Նոր տարի»։

NBC News-ի տվյալներով՝ արդեն երկուշաբթի, հունվարի 5-ին, Մադուրոն և Ֆլորեսը կարող են դատարանի առաջ կանգնել Նյու Յորքում։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: Թրամփը հրապարակել է Մադուրոյի՝ առևանգումից հետո առաջին լուսանկարը։