Վենեսուելայի Գերագույն դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, ասվում է երկրի Գերագույն դատարանի որոշման մեջ, հայտնում է Meduza-ն։

Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։

Ավելի վաղ շաբաթ օրը հենց Դելսի Ռոդրիգեսը Վենեսուելայի պետական հեռուստատեսությամբ ուղերձով դիմել էր ազգին՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ Ռոդրիգեսը դատապարտել է ԱՄՆ-ի «զինված ագրեսիան» Վենեսուելայի դեմ՝ հավելելով, որ գործող կառավարությունը պատրաստ է պաշտպանել երկրի ժողովրդին։

Տեսագրությունն արվել էր նրա եղբոր՝ Վենեսուելայի ազգային ժողովի ղեկավար Խորխե Ռոդրիգեսի, ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբեյոյի և պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի ուղեկցությամբ։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ի լույս գիշերը ԱՄՆ-ը ռազմական օպերացիա է անցկացրել Վենեսուելայում, որի ընթացքում ամերիկացի հատուկջոկատայինները ձերբակալել և երկրից դուրս են բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Նրանք կանգնելու են Նյու Յորքի դատարանի առաջ՝ «նարկոտեռորիզմ», կոկաինի փոխադրում, զենքի և պայթուցիկ սարքերի պահում՝ ԱՄՆ-ի դեմ օգտագործելու նպատակով, մեղադրանքներով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև երկրում իշխանության օրինական փոխանցումը։