Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ օնլայն վարկեր ձևակերպելու միջոցով մոտ 40 միլիոն դրամ հափշտակություն կատարած անձը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման։ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ Ա.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման: Ա.Հ.-ի նկատմամբ հանրային …

