Թրամփը վտանգի տակ է դնում զինվորներին, վատնում միլիարդներ, ապակայունացնում տարածաշրջանը․ Քամալա Հարիս

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

Դոնալդ Թրամփի գործողությունները Վենեսուելայում Ամերիկան ավելի անվտանգ, ուժեղ կամ մատչելի չեն դարձնում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին փոխանախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։

«Այն, որ Մադուրոն դաժան, անօրինական բռնապետ է, չի փոխում այն փաստը, որ այս քայլը և՛ անօրինական էր, և՛ ոչ խելամիտ։ Մենք սա նախկինում էլ ենք տեսել․ վարչակարգի փոփոխության կամ նավթի համար սկսված պատերազմները ներկայացվում են որպես ուժի դրսևորում, բայց վերածվում են քաոսի, և դրա գինը վճարում են ամերիկյան ընտանիքները։ Ամերիկացի ժողովուրդը դա չի ցանկանում։

Սա թմրանյութերի կամ ժողովրդավարության մասին չէ։ Սա նավթի մասին է և Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանային «ուժային խաղացող» դառնալու ցանկության մասին։ Եթե նրան իրականում մտահոգեր այդ հարցերից որևէ մեկը, նա չէր ների դատապարտված թմրառևտրականին և չէր կողնակցի Վենեսուելայի օրինական ընդդիմությանը, մինչ իսկական գործարքներ էր անում Մադուրոյի մերձավորների հետ։

Նախագահը վտանգի տակ է դնում զինվորներին, վատնում միլիարդներ, ապակայունացնում տարածաշրջանը և չի ապահովում ոչ իրավական հիմք, ոչ ելքի ծրագիր, ոչ էլ ինչ–որ օգուտ երկրի համար։

Ամերիկային պետք է առաջնորդություն, որի առաջնահերթությունները կլինեն աշխատավոր ընտանիքների ծախսերի նվազեցումը, օրենքի գերակայության պահպանումը, դաշինքների ամրապնդումը և՝ ամենակարևորը՝ ամերիկացի ժողովրդին առաջին տեղում պահելը»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: Թրամփը հրապարակել է Մադուրոյի՝ առևանգումից հետո առաջին լուսանկարը։