Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 31-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցրել են Նորատուս գյուղի 34-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 74 կգ ավելի 193 սիգ և մոտ 2 կգ ձկնկիթով 14 տարա։ Այս մասին տեղեկիացնում են ՆԳՆ-ից։ «Վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել նոյեմբեր ամսին՝ անծանոթ անձից։ Հայտնաբերվածը հանձնվել է …

