Մադուրոյի ձերբակալման ժամանակ սպանվել է Վենեսուելայի նախագահի անվտանգությունն ապահովող 32 կուբացի. ԶԼՄ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման ուղղությամբ ԱՄՆ իրականացրած գործողության ընթացքում զոհվել է 32 Կուբայի քաղաքացի։ Ըստ Հավանայի՝ զոհվածները Կուբայի զինված ուժերի և հատուկ ծառայությունների անդամներ էին։ Երկրում հայտարարվել է երկօրյա ազգային սուգ։

Կուբայի պաշտոնական Cubadebate պարբերականի փոխանցմամբ՝ նրանք զոհվել են ԱՄՆ կառավարության կողմից Վենեսուելայի դեմ իրականացված «հանցավոր հարձակման» ընթացքում՝ ուղիղ բախումների կամ ռմբակոծությունների հետևանքով։ Կուբայի ղեկավար Միգել Դիաս-Կանելը նշել է, որ կուբացի զինվորականները Վենեսուելայի խնդրանքով ապահովում էին Մադուրոյի և նրա ընտանիքի պաշտպանությունը։

Վենեսուելայի իշխանությունները դեռ չեն հաստատել զոհերի ճշգրիտ թիվը։ Մինչդեռ տեղական ԶԼՄ-ները հաղորդում են առնվազն 25 զոհի մասին, իսկ New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 80-ի։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին, ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: