Բրիջիտ Մակրոնին զրպարտած 10 անձ դատապարտվել է Փարիզում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնին զրպարտելու համար։ Ութ տղամարդ և երկու կին դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ մինչև ութ ամիս ժամկետով։ Մեկ անձ ձերբակալվել է դատարան չներկայանալու պատճառով։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալները տարածել են կեղծ պնդումներ առաջին տիկնոջ սեռի և անձնական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև վիրավորական մեկնաբանություններ են արել Մակրոնների տարիքային տարբերության մասին։ Դատավորը նշել է, որ բոլորն ակնհայտ դիտավորությամբ փորձել են վնաս հասցնել Բրիջիտ Մակրոնին։

Մեղադրյալների թվում կան պետական պաշտոնյա, ուսուցիչ, արվեստի սրահի սեփականատեր և ինտերնետում գործող գուշակ։ Նրանցից երկուսը նախկինում արդեն դատապարտվել էին Բրիջիտ Մակրոնի հասցեին զրպարտության համար։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Մակրոնների ընտանիքը ԱՄՆ-ում զրպարտության հայց է ներկայացրել ամերիկացի Քենդիս Օուենսի դեմ, որը նաև դավադրության տեսություններ է տարածել առաջին տիկնոջ գենդերային պատկանելության մասին: