Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն
04.01.2026 | 21:02
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-նշվում է հաղորդագրության մեջ։