ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե ինքը կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը։ ՀՖՖ ղեկավարության հասցեին քննադատությունների ֆոնին քննարկվում են նոր նախագահի տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում շրջանառվում է նաև Սիսակ Գաբրիելյանի տարբերակը, որը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի …

