Չինաստանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային հարաբերությունների կայունությունը խաթարելու համար

Լուրեր

21.09.2026 | 13:41
Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար
21.09.2026 | 13:33
Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 13:24
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն
21.09.2026 | 13:15
ՀԱԿ-ի Հանրապետական խորհրդի նիստի արդյունքներով ասուլիս. ՈՒՂԻՂ
21.09.2026 | 13:13
Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios
21.09.2026 | 13:09
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:03
Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առիթով
21.09.2026 | 12:58
Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 12:49
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 12:45
Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին
21.09.2026 | 12:31
Մերցի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում․ Բեռլինը կարող է ազգությամբ թուրք քաղաքապետ ունենալ
21.09.2026 | 12:22
Կադիրովը ռեկորդային՝ 99,85% արդյունքով հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
21.09.2026 | 12:10
Ռուբիոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը // Պուտինի կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 12:04
Մեսին խփել է կարիերայի 930-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Միացյալ Նահանգներին միջազգային հարաբերությունների կայունությունը խաթարելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգներն անտեսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ որպես պետության ղեկավարի կարգավիճակը, բացահայտորեն հարուցել է քրեական գործ և, այսպես կոչված, դատավարություն անցկացրել իր ներքին դատարանում՝ դրանով իսկ լրջորեն խախտելով Վենեսուելայի պետական ​​ինքնիշխանությունը և խաթարելով միջազգային հարաբերությունների կայունությունը։ Ոչ մի երկիր չի կարող իր սեփական կանոնները միջազգային իրավունքից վեր դասել»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և ապահովել նրանց անձնական անվտանգությունը։ Պաշտոնյան նշել է, որ Պեկինը պատրաստ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության հետ միասին։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Կարակասում պայթյուններ էին որոտացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, իսկ Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և նավով դուրս են բերվել երկրից։ Ենթադրաբար, նրանք սկզբում տարվել են Գուանտանամոյի ծովածոցի ԱՄՆ ռազմական բազա, որտեղից տեղափոխվել են Նյու Յորք՝ Բրուքլինի կալանավայր։

Նախօրեին Նյու Յորքի դատարանն ավարտել էր Վենեսուելայի նախագահի գործով առաջին լսումը։ Նրան սպառնում է մինչև ցմահ ազատազրկում՝ «նարկոտեռորիզմ կատարելու դավադրության, կոկաինի մաքսանենգության, գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման և դրանք Միացյալ Նահանգների դեմ օգտագործելու դավադրության» մեղադրանքներով։ Մադուրոն իրեն մեղավոր չի ճանաչել։

Հավելենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ևս քննադատել էր ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության դոկտրինը՝ նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է բիրտ ուժով։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի