Վերադարձ ջունգլիների օրենքին․ Աբբաս Արաղչին քննադատել է Թրամփի քաղաքականությունը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին․ գրում է Irna-ն։

Նշվում է, որ քննարկման հիմնական թեման ԱՄՆ-ի գործողություններն էին Վենեսուելայում և «միջազգային իրավունքի ընդհանուր դեգրադացիան»:

Արաղչին կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության դոկտրինը՝ նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է բիրտ ուժով։

Նախարարը նշել է, որ երբ Թրամփը խոսում է «ուժի միջոցով խաղաղության» մասին, նա, ըստ էության, հռչակում է ուժի իրավունքը: «Սա նշանակում է, որ ով ավելի շատ իշխանություն ունի, կարող է անել այն, ինչ ուզում է», – ընդգծել է դիվանագետը:

Արաղչիի խոսքով՝ նման գործողությունները ոչնչացնում են օրենքի գերակայության վրա հիմնված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միջազգային հանրության վերջին 80 տարիների նվաճումները:

Արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ ներկայիս կուրսը լուրջ խնդիր  և քննադատության առարկա է դարձել աշխարհի մտածողների և միջազգային հարաբերությունների փորձագետների համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա երրորդ օրը՝ հունվարի 3-ին,  ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «գերեվարվել ու արտաքսվել են երկրից»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի