«Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի
Անգլիացի մասնագետ Լիամ Ռոսենյորը նշանակվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
41-ամյա մարզիչի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2032 թվականի ամառ։
2024 թվականից Ռոսենյորը գլխավորում էր ֆրանսիական «Ստրասբուրը»։ Նախկինում նա մարզել է նաև անգլիական «Դերբի Քաունթին» ու «Հալ Սիթին»։
Օրեր առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր իտալացի մասնագետ Էնցո Մարեսկան։ Անգլիայի Պրեմիեր լիգայում լոնդոնյան ակումբը 5-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայում 13-րդն է։